Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել վերականգնել ՀԳՀԾ-ն
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել ՀԳՀԾ-ի կողմերի հետ`համաձայնագիրը վերականգնելու ուղղությամբ:
Կիրակի երեկոյան, Թվիթերում արած գրառման մեջ, դիմելով Վիեննայում ԱՄՆ դեսպանատանը, Միխայիլ Ուլյանովը գրել է. «Բարի գալուստ ամերիկացի գործընկերներ, Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ՀԳՀԾ-ի բոլոր մասնակիցների հետ, հնարավորինս շուտ վերականգնելու միջուկային գործարքը»:
Այս թվիթով Ուլյանովը պատասխանել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի թվիթին, որում ասվում էր, որ Միացյալ Նահանգները, սերտորեն համագործակցելով իր գործընկերների և դաշնակիցների հետ, պատրաստ է վերսկսել կառուցողական դիվանագիտական ջանքերը` ՀԳՀԾ-ի վերադարձի համար, որը բազմակողմ դիվանագիտության ձեռքբերում է:
Կիրակի օրը, մեկ այլ թվիթում, Վիեննայում տեղակայված Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը տրամաբանական քայլ և հաղթանակ էր համարել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձև ներկայացնելուց Եվրոեռյակի հրաժարվելը:
Ուլյանովը կոչ է արել հաջորդ ուրբաթ հանդիպում անցկացնել՝ Միացյալ Նահանգների՝ ՀԳՀԾ վերադառնալու թեմայով:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio