Գրոսսին կրկնել է ՀԳՀԾ վերադառնալու եղանակի շուրջ իր պնդումը
https://parstoday.ir/hy/news/world-i135598-Գրոսսին_կրկնել_է_ՀԳՀԾ_վերադառնալու_եղանակի_շուրջ_իր_պնդումը
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հերթական անգամ հայտարարել է, որ իր բնական ուղուն ՀԳՀԾ-ի վերադառնալու համար պահանջվում է նոր համաձայնություն, քանի որ անցյալի համեմատ պայմանները զգալիորեն փոխվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2021 13:20 Asia/Tehran
  • Գրոսսին կրկնել է ՀԳՀԾ վերադառնալու եղանակի շուրջ իր պնդումը

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հերթական անգամ հայտարարել է, որ իր բնական ուղուն ՀԳՀԾ-ի վերադառնալու համար պահանջվում է նոր համաձայնություն, քանի որ անցյալի համեմատ պայմանները զգալիորեն փոխվել են:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը Euronews-ին տված հարցազրույցում ասել է.«Սա չի նշանակում, որ մենք մեկ գիշերվա ընթացքում կվերադառնանք 2015 թվականի համաձայնագրին: Այդ թվականից առայսօր շատ դեպքեր են տեղի ունեցել»:

Անդրադառնալով Իրանի հատուցման քայլերին, Գրոսսին  հավելել է.«Կարծում եմ Իրանի հասանելիությունը ատոմային զենքին, մեծ պարտություն կարող է լինել և միջինարևելյան գերլարված տարածաշրջանն ավելի անկայուն կդառնա»:

Իրանի իսլամական հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհուրդը  2019 թվականի մայիսի 8-ին հայտարարեց, որ  միջուկային համաձայնագրի 26-րդ և 36-րդ հոդվածների համաձայն, Իրանը քայլ առ քայլ կրճատելու է ՀԳՀԾ-ով  ստանձնած իր պարտավորությունները: