Ռուսաստանն ու Սիոնիստական ռեժիմը բանակցում են ՀԳՀԾ-ի շուրջ
Մարտ 16, 2021 07:53 Asia/Tehran
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և Սիոնիստական ռեժիմի փոխարտգործնախարար Յուշե Զերկոն մի հանդիպման ընթացքում քննարկել են ՀԳՀԾ-ի համաձայնության հարցը:
ՌԴ արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ Ռյաբկովի և Զերկոյի հանդիպման կարևորագույն առանցքը եղել է Իրանի հետ միջուկային համաձայնությունը:
Սիոնիստական ռեժիմը Դիմոնայի զինանոցում շուրջ 200 միջուկային մարտագլխիկներ ունի, որոնք սպառնալիք են համարվում Արևմտյան Ասիայի անվտանգության համար: Այդ ռեժիմը ՀԳՀԾ-ի գլխավոր հակառակորդներից է և ձգտում է տապալել միջազգային այդ համաձայնությունը, որը հաստատվել է նաև Անվտանգության խորհրդի կողմից:
Պիտակ