ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ է անցկացրել ՀԳՀԾ-ի եվրոպական անդամների հետ
ԱՄՆ պետքարտուղարն Իրանի հարցով բանակցություններ է անցկացրել համաձայնության անդամ երեք եվրոպական երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ, այն դեպքում, երբ համաձայնությունից դուրս է եկել Վաշինգտոնը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, Էնթոնի Բլինքենն իր թվիթերյան էջում արած գրառման մեջ նշել է, որ Իրանի, Ռուսաստանի, Չիանստանի և մի շարք այլ հրատապ խնդիրների շուրջ բանակցություններ է ունեցել ՀԳՀԾ-ի անդամ Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի արտգործնախարարներ Ժան-Իվ Լը Դրիանի, Հեյկո Մաասի և Դոմինիկ Ռոբի հետ:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորությունների կատարման հարցում թերանալուց հետո, Իրանը ՄԱԳԱՏԷ-ի հսկողությամբ նվազեցրել է միջուկային գործարքով ստանձնած իր պարտավորությունները: Իրանը բազմիցս հայտարարել է, որ եթե բոլոր պատժամիջոցները չեղարկվեն և համաձայնագրի անդամները կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, Թեհրանը նույնպես կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը: