Մարտ 25, 2021 16:29 Asia/Tehran
  • ԵՄ գագաթաժողովը տեղի կունենա Բայդենի ներկայությամբ

ԵՄ հինգշաբթի օրվա գագաթաժողովում, դաշինքի անդամ 27 երկրները նախատեսում են քննարկել մինչև հունիս մարդու իրավունքների և ազատությունների հարցով Անկարայի նկատմամբ վերահսկողության թեման:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է «Մեկ տարվա լարվածությունից հետո, եվրոպացիները մտադիր եբ բարելավել  հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց դա տեղի կունենա աստիճանաբար, որոշակի պայմաններով և այդ գործընթացը հնարավոր կլինի կանգնեցնել ցանկացած պահի»:

Եվրոպացի մի դիվանագետ նշել է, որ Թուրքիայի վերաբերյալ որոշումները հետաձգվել են մինչև հունիս և որ գագաթաժողովի երկրորդ օրը օրակարգը կլինի կարճ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ներկայությունը գագաթաժողովին, կլինի ուժեղ համատեղ ուղերձ՝ ուղղված Թուրքիայի նախագահին:

Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ունեցած ելությում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնի ու Անկարայի միջև տարաձայնություններ կան:

 

Պիտակ