Ռուսաստան. ՆԱՏՕ-ն ընտրի՝ դիմակայություն կամ համագործակցություն
Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն արձագանքելով «Մոսկվայի ագրեսիվ քաղաքականության» վերաբերյալ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հայտարարություններին նշել են, որ ՆԱՏՕ-ն աշխարհում սպառնալիքների հիմնական աղբյուրն է:
Նրանք ասել են, որ Բրյուսելը պետք է լուծի ՆԱՏՕ-ի անդամ երկրներում առկա խնդիրները և հստակեցնի իր դիրքերը Մոսկվայի հետ հարաբերություններում:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արձագանքելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի «Մոսկվայի ագրեսիվ գործողությունների» մասին հայտարարությանն ասել է.«Ռուսաստանի վերաբերյալ անհիմն պնդումներ անելու փոխարեն, ՆԱՏՕ-ն պետք է լուծի իր խնդիրները»:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի անդամ երկրներում ակնհայտ խնդիրներին՝ կապված պատվաստումների, կորոնավիրուսի ճգնաժամի և մարդու իրավունքների խախտումների հետ, Զախարովան հստակեցրել է «Ավելի լավ է ՆԱՏՕ-ն անմիջապես զբաղվի այդ հարցերով»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ռուսաստանը «ապակայունացնող գործոն է» հարևանների շրջանում և շարունակում է մեծացնել իր ռազմական ներուժը և ագրեսիվ քաղաքականությունը ՝ միաժամանակ ճնշելով երկրի քաղաքական ընդդիմությունը: