Մարտ 28, 2021 09:40 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախազգուշացրել է ավելի քան 100 միլիոն աշակերտների կրթության մակարդակի խիստ անկման կապակցությամբ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտրարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից հետո, աշխարհում ավելի քան 100 միլիոն աշակերտի կրթության որակի խիստ անկում է գրանցվել:

Կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված խնդիրների պատճառով, կանխատեսվում էր, որ մինչև 2020 թվականի ավարտը, նման խնդրի առջև կանգնած աշակերտների թիվը  483 միլիոնից կհասնի 460 միլիոնի, սակայն հակառակ կանխատեսումների, այդ թիվը հասել է 584 միլիոնի:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած զեկույցում նշված է, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքներն աղետալի էին սերունդների համար և  մի քանի տասնամյակ հետաձգեցին համաշխարհային զարգացման տեմպը:

Կազմակերպության տվյալներով, կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով կրթության ոլորտում լուրջ խնդիրներ են առաջացել հատկապես Կարիբյան ավազանի, Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրներում:

Պիտակ