Մարտ 29, 2021 18:13 Asia/Tehran
  • Գերմանիան կոչ է արել ստեղծել համատեղ եվրոպական բանակ

Գերմանիայի փոխկանցլերը կոչ է արել ստեղծել միացյալ եվրոպական բանակ, որը կգտնվի ԵՄ ինստիտուտների, այդ թվում՝ Եվրախորհրդարանի հսկողության տակ:

Ըստ Թասնիմ լրատվական գործակալության, մեջբերելով «Շպիգել» շաբաթաթերթին, Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից Գերմանիայի փոխկանցլեր և կանցլերի թեկնածու Օլաֆ Շուլցը  կոչ է արել ստեղծել եվրոպական բանակ՝ եվրոպական ինստիտուտների և Եվրախորհրդարանի վերահսկողության ներքո:

Frankfurter Allgemeine Zeitung-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ եվրոպական բանակը պետք գերմանական բանակի նման, լեգիտիմություն ստանա խորհրդարանի  կողմից, սակայն դա առաջիկայում հնարավոր չի լինի:

Ըստ այս առաջարկի, համատեղ բանակը ոչ թե փոխարինելու է ազգային ուժերին, այլ լրացնելու է դրանք անմիջականորեն ենթարկվելու է Եվրահանձնաժողովին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ