Բորելի հայտարարությունը՝ ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադառնալու կապակցությամբ
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարն անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, հայտարարել է, որ միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադարձի համար պահանջվում է ժամանակ և դիվանագիտական ջանքեր:
ԵՄ արտաքին քաղաքականության պատաասխսանտու Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ որպես ՀԳՀԾ-ի համակարգող, ջանքեր է գործադրում՝ ԱՄՆ նոր վարչակազմին համոզելու՝ վերադառնալ ՀԳՀԾ:
Բրելը հավելել է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է այդ հարցը:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու և եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու արդյունքում, Իրանը 5 փուլով կրճատեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: Սակայն Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ եթե բոլոր կողմերը վերադառնան համաձայնագիր և կատարեն իրենց ստանձնած պարտավորություններն ու իր շահերն ապահովվեն, Իրանը նույնպես կվերադառնա իր պարտավորությունների լիարժեք գործադրմանը: