Ուլյանով. ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի քննարկումները շատ կարգավորված էին ու պրոֆեսիոնալ
Միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ պետք է համաձայնություն ձեռք բերել նախնական քայլերի համար, որոնք ուղղված կլինեն ՀԳՀԾ-ի վերականգնմանը և դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ի համատեղ նիստի անցկացմանն Ուլյանովը հայտարարել է «ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի քննարկումները շատ կարգավորված էին ու պրոֆեսիոնալ: Դրանք առաջիկայում ևս կշարունակվեն: Մենք, կարծես, ճիշտ ուղու վրա ենք, սակայն սպասվող ճանապարհը բարդ է լինելու և մեծ ջանքեր է պահանջելու: Սակայն համաձայնագրի կողմերը կարծես պատրաստ են դրան»:
Ուրբաթ օրը, ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի տեղակալ Էնրիկե Մորայի նախագահությամբ և ԱԳ նախարարների քաղաքական հարցերով տեղակալների ու տնօրենների մակարդակով, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ՌԴ-ի, Բրիտանիայի ու Իրանի ներկայացուցիչների ներկայությամբ, տեսակապի ձևաչափով անցկացվել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը: