ԼՂ-ում կռված սիրիացի վարձկանները բողոքում են, որ չեն վճարվել
https://parstoday.ir/hy/news/world-i138058-ԼՂ_ում_կռված_սիրիացի_վարձկանները_բողոքում_են_որ_չեն_վճարվել
Լրագրող Լինդսի Սնելը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Թուրքիային օգնող Սիրիական ազգային բանակի՝ Սուլթան Սուլեյման Շահի զինյալները բողոքում են ղեկավար Աբու Ամիրին, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակցելու համար իրենց ոչ մի անգամ չեն վարձատրել։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 11, 2021 20:22 Asia/Tehran
  • ԼՂ-ում կռված սիրիացի վարձկանները բողոքում են, որ չեն վճարվել

Լրագրող Լինդսի Սնելը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Թուրքիային օգնող Սիրիական ազգային բանակի՝ Սուլթան Սուլեյման Շահի զինյալները բողոքում են ղեկավար Աբու Ամիրին, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասնակցելու համար իրենց ոչ մի անգամ չեն վարձատրել։

«Մենք կռվել ենք թուրքական պետության հետ Ղարաբաղում։ Մարդիկ ունենք, որոնք վիրավորվել են, սպանվել։ Սուլթան Սուլեյման Շահը, Աբու Ամշան խլել են մեր իրավունքը և գողացել վիրավորների ու զոհերի աշխատավարձը, իսկ մարդիկ սովից մեռնում են»,- ասել է զինյալներից մեկը։

Սա ոչ առաջին, և ոչ էլ միակ ապացույցն է այն բանի, որ 44-օրյա պատերազմում ադրբեջանական կողմը Թուրքիայի աջակցությամբ իր զինված ուժերի կազմում է ներառել նաև վարձկանների։ Թուրքիան պատերազմի ընթացքում տարածաշրջան էր բերել վարձկան-ահաբեկիչներ՝ Սիրիայից ու Լիբիայից։

Panarmenian.net

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio