Ապրիլ 17, 2021 18:48 Asia/Tehran
  • ԵՄ-ի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն

Բաքվում Եվրամիության ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն: Այդ մասին հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել Եվրամիության ղեկավարությանը՝ Հարավային Կովկասում այդ կառույցի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ ապրիլի 15-ին Երևանում  կայացած հանդիպման պատճառով։

Ուրբաթ երեկոյան Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Բաքվում ԵՄ դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը։ Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը նշել է, որ Տոյվո Կլաարը «չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք հաշվի չեն առնում հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները»։

Ադրբեջանի ԱԳ նախարարության փոխանցմամբ` ԵՄ հատուկ ներկայացուցչի նման գործողությունները նվազեցնում են Ադրբեջանի վստահությունը Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցչի նկատմամբ»։

 

Պիտակ