Ապրիլ 30, 2021 08:33 Asia/Tehran
  • Պիտեր Ստանո. ՀԳՀԾ-ն վերականգնելուն ուղղված դիվանագիտությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի խոսնակն ասել է.«Միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված դիվանագիտությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում»:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի խոսնակ Պիտեր Ստանոն Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է.«ՀԳՀԾ-ի անդամ երկրների միջև տարբեր մակարդակներում շարունակվում են դիվանագիտական ջանքերը,սակայն ներկա պայմաններում հնարավոր չէ մանրամասներ ներկայացնել»: 

ՀԳՀԾ-ի անդամ երկրների ներկայացուցիչներն անցած երեք շաբաթների ընթացքում ի մի են եկել Վիեննայում՝ խորհրդակցելու ՀԳՀԾ-ն ակտիվացնելու և այս միջուկային գործարքին ԱՄՆ-ի հավանական վերադառնալու շուրջ:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստերի նոր փուլը սկսվել է երեքշաբթի օրը, Գրանդ հյուրանոցում՝ Իրանի և 4+1 խմբի պատվիրակությունների մասնակցությամբ: 

Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծում է, որ այն ժամանակ կվերադառնա իր պարտավորություններին, երբ ԱՄՆ-ը գործնականում և ոչ թե բանավոր կամ թղթի վրա կվերացնի բոլոր պատժամիջոցները, և որ պատժամիջոցների վերացումը կստուգվի Իրանի կողմից:

Պիտակ