Մայիս 05, 2021 18:21 Asia/Tehran
  • Բորելը Մեծ յոթնյակի անդամներին տեղեկացրել է Վիեննայում ՀԳՀԾ-ի հարցով ընթացող բանակցությունների վերջին զարգացումների մասին

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարն ասել է.«Լոնդոնի գագաթնաժողովում Մեծ յոթնյակի անդամների հետ քննարկումներ եմ անցկացրել Վիեննայում ՀԳՀԾ-ի հարցով ընթացող բանակցությունների վերջին զարգացումների վերաբերյալ»:

ԵՄ արտաքին քաղաքականության  հանձնակատար Ջոզեֆ Բորելը, որը այցելել է Լոնդոն` մասնակցելու Մեծ յոթնյակի արտգործնախարարների նիստին, այդ մասին հայտնելով ասել է.«ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների նոր փուլը կշարունակվի ուրբաթ օրը կայանալիք համատեղ հանձնաժողովի նիստում»:

Երկուշաբթի երեկոյան Բորելը հայտարարել է, որ  Միացյալ Նահանգները պետք է օգտագործի ՀԳՀԾ-ին  վերադառնալու հնարավորությունը:

Վաշինգտոնը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք միակողմանի դուրս գալով ՀԳՀԾ-ից, առավելագույն ճնշման նպատակով տնտեսական ահաբեկչություն կիրառեց Իրանի ժողովրդի դեմ:

Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծել է.«Իրանն այն ժամանակ կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը, երբ ԱՄՆ-ն գործնականում և ոչ թե թղթի վրա չեղարկի բոլոր պատժամիջոցները և ապա դրանց չեղարկումն ստուգվի Իրանի կողմից»:

Պիտակ