Մայիս 14, 2021 17:46 Asia/Tehran
  • Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնել Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը իր սիոնիստ պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում, Եվրամիության աջակցությունն է հայտնել Պաղեստինի անպաշտպան ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ:

Սիոնիստական ռեժիմի արտգործնախարար՝ գաբի Աշքենազիի հետ հեռախոսազրույցում, առանց անդրադառնալու պաղեստինցիների դեմ այդ զավթիչ ռեժիմի ոճրագործություններին, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ժոզեֆ Բորելը ընդգծել է Իսրայելի անվտանգության նկատմամբ Եվրոպայի աջակցությունը:

Բորելն այն պայմաններում է կուրորեն աջակցում Սիոնիստական ռեժիմին, երբ շատ երկրներ և մարդու իրավունքների ոլորտում ակտիվ միջազգային հաստատություններ ու կազմակերպություններ, այդ թվում Human Rights Watch-ը, պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ​​ռեժիմի գործողություններն ու քաղաքականությունները ռասիստական որակելով, մերժեցին դրանք:

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածում  վերջին երկու օրերի ընթացքում իսրայելական զորքերի հարձակումների հետևանքով նահատակվել են 69 պաղեստինցիներ, այդ թվում 17 երեխա և 7 կին, իսկ վիրավորների թիվը մոտ 400 է հայտարարվել:

Պիտակ