Մայիս 28, 2021 19:52 Asia/Tehran
  • ԵՄ արտաքին գործերի նախարարները կայցելեն Հայաստան

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից կայցելեն Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Լիսաբոնում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Իմ անունից ԵՄ նախարարների խումբը կայցելի Կովկասի երեք երկրներ՝ հաստատելու մեր պատրաստակամությունը մասնակցել տարածաշրջանում ընթացիկ զարգացումներին»,- ասել է Բորելը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ