Հունիս 09, 2021 15:44 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը նախազգուշացրել է Մյանմայի արևելյան շրջաններում «զանգվածային մահերի» մասին, եթե քայլեր չձեռնարկվեն

ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Մյանմայի արևելյան շրջաններում «սովից, հիվանդություններից և անպաշտպանությունից կարող են զանգվածային մահվան դեպքեր գրանցվել»:

Հաղորդվում է, որ Մյանմայի զինվորականների «դաժան հարձակումների» հետևանքով Քայայի նահանգում տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, հայտնում է Al Jazeera լրատվականը։

Մյանմայի հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Թոմ Էնդրյուսը կոչ է արել հրատապ միջազգային գործողությունների դիմել՝ նշելով, որ փետրվարին իշխանությունը ստանձնած զինված ուժերի հարձակումները «սպառնում են հազարավոր տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքին»։ Տեղահանված մոտ 100 հազար բնակիչներն այս պահին ապաստանել են հարևան Շան նահանգի հարավային շրջաններում, հյուրընկալ համայնքներում և հարակից անտառներում և սննդի, ջրի ու առողջապահական ծառայությունների կարիք ունեն։

Փետրվարից սկսված բողոքի ակցիաների և դրանց պատասխան բռնությունների ալիքի ընթացքում սպանվել է ավելի քան 849 մարդ և 5800-ը ձերբակալվել։ Զինվորականները բազմիցս հարձակվել են եկեղեցիների վրա և սպանել տեղի հավատացյալներին, ինչպես նաև հումանիտար ծառայության աշխատակիցների վրա՝ խանգարելով օգնության մատակարարմանը։

Հիշեցնենք, որ Մյանմայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի ընթացքում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ