Էրդողանը նախքան Բաքու մեկնելը կհանդիպի ՆԱՏՕ-ի առաջնորդներին
https://parstoday.ir/hy/news/world-i143076-Էրդողանը_նախքան_Բաքու_մեկնելը_կհանդիպի_ՆԱՏՕ_ի_առաջնորդներին
Թուրքիայի նախագահն Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) առաջիկա գագաթնաժողովում, իր ամերիկացի գործընկերոջ հետ երկխոսություն կունենա Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների շուրջ:
(last modified 2025-10-25T15:58:55+00:00 )
Հունիս 12, 2021 19:22 Asia/Tehran
  • Էրդողանը նախքան Բաքու մեկնելը  կհանդիպի  ՆԱՏՕ-ի առաջնորդներին

Թուրքիայի նախագահն Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) առաջիկա գագաթնաժողովում, իր ամերիկացի գործընկերոջ հետ երկխոսություն կունենա Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների շուրջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Ստամբուլի մզկիթներից մեկում ուրբաթօրյա աղոթքից հետո հայտարարել է.«Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ կքննարկենք Անկարա-Վաշինգտոն հետագա հարաբերությունները»:

Էրդողանը Թուրքիային համարելով ՆԱՏՕ-ի անդամ հինգ հիմնական տերություններից մեկը, հավելել է.«Գագաթնաժողովի շրջանակներում ես հանդիպում կունենամ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև  Լատվիա և Լիտվայի վարչապետների հետ»:

Թուրքիայի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կմեկնի Ադրբեջան և այդ երկրի նախագահ Ալիևի հետ կստորագրի համապարփակ երկկողմ համաձայնագիր: