Հունիս 28, 2021 09:25 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին անհանգստացրել է  առաջնորդի նիհարելու փաստը

Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հաղորդել են, որ երևկրի քաղաքացիներն անհանգստացած են առաջնորդ Կիմ Չեն Ընի քաշի կտրուկ կորստի պատճառով:

Հյուսիսային Կորեայի մի քաղաքացի երկրի ազգային հեռուստատեսությանը ասել է. «Գլխավոր քարտուղարի քաշի կորուստը տեսնելը կոտրել է մարդկանց սրտերը»:

Վերջերս լրատվամիջոցները հաղորդեցին, որ երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մոտ մեկ ամիս երկար բացակայությունից հետո կանգնել է տեսախցիկների առջև, նա ավելի նիհար է եղել, քան նախկինում:

Անցյալ տարի արևմտյան լրատվամիջոցներում հայտնվեցին Կիմ Չեն Ընի  մահվան լուրերը, սակայն ավելի ուշ, նա մասնակցեց մի գործարանի բացմանը, հերքելով իր մահվան մասին լուրերը:

Պիտակ