Ռուսաստանի ծովուժը և ՆԱՏՕ-ն միաժամանակ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում
https://parstoday.ir/hy/news/world-i144610-Ռուսաստանի_ծովուժը_և_ՆԱՏՕ_ն_միաժամանակ_զորավարժություններ_են_անցկացնում_Սև_ծովում
Ռուսաստանի բանակի ռազմածովային ուժերը և Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողները միաժամանակ զորավարություններ են անցկացնում Սև ծովում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 01, 2021 18:33 Asia/Tehran
  • Ռուսաստանի ծովուժը  և ՆԱՏՕ-ն միաժամանակ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում

Ռուսաստանի բանակի ռազմածովային ուժերը և Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողները միաժամանակ զորավարություններ են անցկացնում Սև ծովում:

Սև ծովում գտնվող Ռուսաստանի բանակի նավատորմը հինգշաբթի օրը հայտարարել է.«Այս երկրի ռազմածովային ուժերը զորավարժության ընթացքում երկու ռազմա​​նավերից հրետանային արկեր են արձակել Սև ծովում գտնվող ռազմածովային ու օդային թիրախների ուղղությամբ»:

Ռուսաստանի ծովուժի զորավարժությունները տեղի են ունեցել Ղրիմի թերակղզում  այդ երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկումից  երկու օր անց:

Երկուշաբթի օրը Սև ծովում մեկնարկել են  Sea Breeze (Ծովային զեփյուռ)-2021 բազմազգ ծովային զորավարժությունները, որին այս տարի մասնակցում են 5000 զինծառայող 32 երկրներից, 32 նավ, 40 օդանավ և 18 հատուկ գործողությունների և ջրասուզակների թիմեր: Զորավարժությունները կտևեն երկու շաբաթ: ԱՄՆ-ն և Ուկրաինան գլխավորում են այդ զորավարժությունները: 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ  զորավարժությունների անցկացման  նպատակն է՝ ապակայունացնել այս երկրի սահմանները: