Ադրբեջանը և ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժություններ կանցկացնեն
https://parstoday.ir/hy/news/world-i146340-Ադրբեջանը_և_ՆԱՏՕ_ն_համատեղ_զորավարժություններ_կանցկացնեն
Ադրբեջանը և ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժություններ կանցկացնեն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 22, 2021 10:04 Asia/Tehran
  • Ադրբեջանը և ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանը և ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժություններ կանցկացնեն:

Զորավարժությունները նախատեսվում է անցկացնել 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը՝ Վրաստանի հինգ մարզերում:

Համատեղ զորավարժություններին ներկա կլինեն նաև ռազմական ուժեր այնպիսի երկրներից, ինչպիսիք են Թուրքիան, Գերմանիան, Իսպանիան և եվրոպական այլ երկրներ:

Ավելի վաղ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այդ երկրի ԶՈՒ հրամանատարների հետ խորհրդակցական հանդիպման ժամանակ հայտարարել էր զինված ուժերի մարտունակությունը, հոգեբանական  և տեխնիկական պատրաստվածության մակարդակի բարձրացման  անհրաժեշտությունը:

Հարկ է նշել, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի  և Հայաստանի միջև 44 օր տևած ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, որի մասին համաձայնագիրը ստորագրվեց նոյեմբերին՝ Ռուսաստանի միջնորդությամբ,   Բաքուն և Երևանը բազմիցս միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: