Սեպտեմբեր 02, 2021 17:35 Asia/Tehran
  • Ֆրանսիան կոչ է առել անհապաղ վերսկսել Վիեննայում ՀԳՀԾ-ի բանակցությունները

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կոչ է արել անհապաղ վերսկսել միջուկային գործարքը վերակենդանացնելու Վիեննայի բանակցությունները:

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի հետ  հեռախոսազրույցում   կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել միջուկային գործարքի վերակենդանացման շուրջ բանակցությունները Վիեննայում:

Միջուկային բանակցությունները վերսկսելու Ֆրանսիայի արտգործնախարարի կոչը արվել է այն ժամանակ երբ մինչ այժմ Վիեննայում բանակցությունների վեց փուլ է անցկացվել ԱՄՆ -ի, ՀԳՀԾ-ի -ի մյուս կողմերի և Իրանի միջև՝  ԱՄՆ -ին ՀԳՀԾ վերադարձնելու համար:

Թեհրանն ընդգծել է, որ չի շտապում ԱՄՆ -ին վերադարձնել համաձայնագրին:

 

 

Պիտակ