Սեպտեմբեր 06, 2021 13:06 Asia/Tehran
  • ԵԱՏՄ տարածքում գործազրկությունը 60,3% -ով նվազել է

ԵԱՏՄ անդամ երկրներում զբաղվածության ծառայություններով գրանցված գործազուրկների թիվը 2021 թվականի հուլիսի վերջին կազմել է 1451,7 հազար մարդ, կամ աշխատուժի 1,5%-ը: 2020 թվականի նույն ժամանակահատվածի համամատ՝ ԵԱՏՄ տարածքում զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը նվազել է 60,3%-ով։

Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդոլոգիայի համաձայն՝ 2021 թ․ առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակը գնահատվել է 5,6%-ով։ Հայաստանում այն կազմում է 17%․ սա ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ երկրներում։

Այսպիսով, գործազուրկների թիվը կազմում է ընդհանուր աշխատուժի 1,5%-ը: Անցյալ տարի այս ցուցանիշը հասել էր 3,9%-ի:

araratnews.am

Պիտակ