Սեպտեմբեր 10, 2021 17:13 Asia/Tehran
  • Հունվարի 31-ն Իրաքից ամերիկյան զորքերի դուրս գալու  վերջնաժամկետն է

Իրաքի բանակի համատեղ գործողությունների հրամանատարությունը հայտարարել է այդ երկրից ամերիկյան զորքերի դուրս գալու վերջնաժամկետը:

Իրաքի բանակի միացյալ գործողությունների հրամանատարության խոսնակ Թահսին ալ-Խաֆաջին ասել է, որ երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության արդյունքների հիման վրա, Իրաք-ԱՄՆ համատեղ կոմիտեն հունվարի 31-ը հայտարարել է որպես Իրաքում ամերիկյան զորքերի ներկայության վերջնաժամկետ:

Նա հավելել է. «Այս համաձայնությունից հետո մեծ թվով ամերիկյան զորքեր սկսել են դուրս գալ Իրաքից»:

Իրաքի բանակի միացյալ գործողությունների հրամանատարության խոսնակն ասել է, որ ամերիկացիներն Իրաքում ոչ մի զորանոց կամ ռազմաբազա չունեն, բացառությամբ Այն ալ-Ասադի բազայի մի փոքր մասի, որը ներկայումս ղեկավարում է իրաքյան բանակը, ինչպես նաև «Հարիրի» բազան, որի մեծ մասը վերահսկվում է Իրաքյան Քուրդիստանի փեշմերգա ուժերի կողմից:

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ ընդգծեց, որ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31--ն ամերիկյան զորուժը պետք է դուսր գա Իրաքից:

Իրաքի խորհրդարանն ընդունել է բանաձև, որը կոչ է անում ամերիկյան զորքերը դուրս բերել Իրաքից:

Պիտակ