Լավրով. Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու մեր առաջարկները դեռ սեղանին են
ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ երկկողմ հարաբերությունների վատթարացումը նվազեցնելու Մոսկվայի կոնկրետ առաջարկները դեռ սեղանին են:
«ՏԱՍՍ» ռուսական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեային, հինգշաբթի օրը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և նշել, որ երկկողմ հարաբերությունների վատթարացումը նվազեցնելու Մոսկվայի կոնկրետ առաջարկները դեռ մնում են սեղանի վրա:
Հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովն ու Յենս Ստոլտենբերգը քննարկել են Ռուսաստանի եւ ՆԱՏՕ -ի հարաբերությունների ներկա վիճակը:
Լավրովը հանդիպման ժամանակ ասել է.«Ձեզ հաջողակ մի՛ պատկերացրեք, մենք մտադիր չենք մտնել ՆԱՏՕ»:
Նախատեսված է նաեւ Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպումը ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելի հետ: Բորելի խոսքով ՝ շատ հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն: