Սեպտեմբեր 23, 2021 16:37 Asia/Tehran
  • Եվրամիության հավակնոտ սպասելիքները՝ Վիեննայում ընթացող ՀԳՀԾ-ի բանակցություններից

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը, չնշելով ՀԳՀԾ-ի վերաբերյալ եվրոպական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, հերթական անգամ անպատասխանատու հայտարարություններ է արել Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերաբերյալ:

PBS- ին կայքին տված հարցազրույցում, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը, չնշելով եվրոպական կողմի շարունակական ուխտադրժությունը,  Իրանին կոչ է արել վերադառնալ Վիեննայում ՀԳՀԾ-ի շուրջ ընթացող բանակցությւոններին:

Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նաև պնդել է, որ ՀԳՀԾ վերադառնալու վերջնաժամկետը հավերժ չէ:

Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թերասը նույնպես չորեքշաբթի օրը պնդել է, որ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպումից հետո, փորձում է Իրանին վերադարձնել  Վիեննայում ՀԳՀԾ-ի բանակցություններին:

Այնուամենայնիվ, Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Իրանը ՀԳՀԾ-ում շատ խոսքեր ու խոստումներ է լսել, բայց հավատարմություն չի տեսել: Նա հավելել է.«Ցավոք, Բրիտանիան նույնպես միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները չկատարած կողմերից մեկն է, և այդ մոտեցումը պետք է փոխվի»:

 

 

Պիտակ