Սեպտեմբեր 25, 2021 10:38 Asia/Tehran
  • Բորել. Իրանի նոր կառավարությանը ժամանակ է պետք՝  Վիեննայում ՀԳՀԾ-ի շուրջ  բանակցությունները վերսկսելու համար

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է, որ Իրանի նոր կառավարությանը պետք է ժամանակ տրվի՝ Վիեննայում ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները վերսկսելու համար:

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը, France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանն ասել է, որ Իրանի ԱԳ նախարարը հստակ արտահայտել է Թեհրանի ցանկությունը՝ մոտ ապագայում վերսկսել Վիեննայում ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունները և Իրանին ժամանակ է հարկավոր: 

Եվրամիությունն Իրանին կոչ է արել վերսկսե Վիեննայում ՀԳՀԾ-ի շուրջ բանակցություններն անտեսելով չնայած այն հանգամանքը, որ վերջին ամիսների ընթացքում ԵՄ պաշտոնյաները երբեք չեն անդրադարձել  եվրոպական երկրների կողմցի իրենց պարտավարությունների նկատմամբ անհավատարմությանը և միայն գնդակը նետել են Իրանի դաշտ: Իսկ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նկատմամբ Արևմուտքի անփույթ վերաբերմունքը շարունակվում է:

Պիտակ