Սեպտեմբեր 27, 2021 12:22 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեա. ԱՄՆ-ն մարդու իրավունքների ամենալուրջ ոտնահարողն է

Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ները Միացյալ Նահանգներին բնութագրել են որպես մարդու իրավունքների ոտնահարող, խաբեբա և համաշխարհային տիրապետության ձգտող ուժ:

Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվամիջոցն (KCNI) ԱՄՆ-ի կողմից պաշտպանվող մարդու իրավունքները անվանել է  աշխարհին տիրելու հավակնոտ հնարք:

Հյուսիսային Կորեայի պետական ​​ԶԼՄ-ն, վկայակոչելով ԱՄՆ-ի մարդու իրավունքների ոտնահարումները, որպես օրինակ նշելով Կուբայի պաշարումը տասնամյակներ և Չինաստանի քաղաքական կայունությունը խաթարելու փորձերը, գրել է. «Միացյալ Նահանգները մարդու իրավունքների ամենակոպիտ ոտնահարողն է աշխարհում, որը խաթարում է անկախ պետությունների բնականոն ու խաղաղ զարգացումը «մարդու իրավունքներ» պատրվակով»:

Ըստ այս հաղորդման, Փհենյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկվի Աֆղանստանում ԱՄՆ գլխավորած կոալիցիայում մարդու իրավունքների խախտման համար:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ