Մայիս 04, 2016 09:30 Asia/Tehran
  • Ավելի քան 100 ներգաղթյալ է զոհվել Միջերկրական ծովում

Վերջին մի քանի օրում Միջերկրական ծովում 4 նավաբեկություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 113 մարդ է զոհվել: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 3-ին հաղորդել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:

Հաղորդվում է, որ զոհվածները անօրինական ներգաղթյալներ են, որոնք փորձում էին Լիբիայից Միջերկրական ծովով հասնել Իտալիա:

«Ուրբաթ օրվանից սկսած՝ հայտնի է 4 նավաբեկության և 113 զոհված անձանց մասին, ովքեր նավարկում էին Լիբիայից», - հայտնել է կազմակերոպության մամլո քարտուղարը:

Իտալական առևտրային նավերից մեկին հաջողվել է 26 մարդու կյանք փրկել այդ նավաբեկություններից մեկի ժամանակ: Նույն նավակում գտնվող մյուս 84 ուղևորները համարվում են անհետ կորած:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով` 2016-ի առաջին 4 ամիսների ընթացքում Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ 1357 փախստական է զոհվել: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում նավաբեկության զոհ էր դարձել 1733 մարդ:

Պիտակ