Ռուսաստանը չի վստահում ՆԱՏՕ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i152620-Ռուսաստանը_չի_վստահում_ՆԱՏՕ_ին
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է.«8 ռուս դիվանագետների Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունից արտաքսելու կապակցությամբ ՆԱՏՕ-ի կայացրած որոշման հետևանքով Մոսկվան այլևս չի վստահում ՆԱՏՕ-ի անկեղծությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2021 14:54 Asia/Tehran
  • Ռուսաստանը չի վստահում ՆԱՏՕ-ին

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է.«8 ռուս դիվանագետների Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունից արտաքսելու կապակցությամբ ՆԱՏՕ-ի կայացրած որոշման հետևանքով Մոսկվան այլևս չի վստահում ՆԱՏՕ-ի անկեղծությանը»:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է.«Եթե նախկինում ինչ-որ մեկը հավատում էր ՆԱՏՕ-ի հայտարարությունների անկեղծությանը, ապա այսօր այդպիսիք չկան»:

Նա ընդգծել է.«ՆԱՏՕ-ի  հրամանատարները չորեքշաբթի օրը խոսել են Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու մասին և հայտարարել են ,որ ցանկանում են վերսկսել բանակցությունները ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակում և դեսպան գործուղել Բրյուսել»:

ՆԱՏՕ-ն չորեքշաբթի օրը հայտնել է 8 ռուս դիվանագետների այդ կազմակերպությունից արտաքսելու մասին: Կազմակերպությունը նրանց մեղադրել է լրտեսական և չարամետ գործունեության մեջ:

ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել այդ կազմակերպությունում Ռուսաստանի առաքելությունը կիսով չափ կրճատել  ռուսական պատվիրակության թիվը  հասցնելով 10-ի:

ՆԱՏՕ-ն այն դեպքում է ռուս դիվանագետներին լրտեսության մեղադրանքով վտարում, երբ Արևմուտքում Ռուսաստանի դեմ հնչող մեղադրանքների ալիք է բարձրացել: