Կորոնավիրուսը նոր զենք է ահաբեկիչների համար
(last modified Fri, 08 Oct 2021 04:41:38 GMT )
Հոկտեմբեր 08, 2021 08:11 Asia/Tehran
  • Կորոնավիրուսը նոր զենք է ահաբեկիչների համար

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտարարել է, որ որոշ երկրներում ահաբեկիչները կորոնավիրուսը որպես զենք են օգտագործում:

«Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Յուրի Կոկովը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ որոշ երկրներում ահաբեկիչները փորձում են կորոնավիրուսով վարակված մարդկանց օգտագործել՝ խաղաղ բնակիչներին վարակելու համար:

Նա հավելել է. «Օրինակ, նման գործողություն է բացահայտվել հնդկական հատուկ ծառայությունների կողմից: Թունիսում  նույնպես ձերբակալվել են ահաբեկիչներ, որոնք մուտք են գործել իրավապահ մարմինների զորանոցներ՝ զինվորներին վարակելու նպատակով»:  

Յուրի Կոկովը նշել է, որ արտերկրում գտնվող ահաբեկիչները կարող են կիրառել նաև  կենսաբանական հարուցիչներ և թունավոր քիմիական նյութեր:

Նա ընդգծել է, որ ահաբեկիչները գրավում են այդ նպատակի համար ներգրավել գիտնականներին և   նույնիսկ համալսարանի ուսանողների: