Նոյեմբեր 14, 2021 17:33 Asia/Tehran
  • ԵԱՏՄ երկրները հաստատել են նախքան 2025 թվականն արդյունաբերական համագործակցության ճանապարհային քարտեզը

Ուրբաթ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության նիստին, որի ժամանակ հաստատվել է մինչեւ 2025 թվականը արդյունաբերության ոլորտում անդամ երկրների համագործակցության հիմնական ուղղությունների իրացման ճանապարհային քարտեզը:

Այդ մասին շաբաթ հայտարարվել է ՌԴ կառավարության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նիստի մասնակիցները հաստատել են մինչեւ 2025 թվականը  ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրացման ճանապարհային քարտեզը: Փաստաթուղթը ներառում է Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից 2021 թվականի ապրիլին որոշված բոլոր վեց ուղղություններով համապատասխան միջոցառումների ցանկը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը նաեւ քննարկել են բժշկական պարագաների շրջանառության եւ էլեկտրոնային ձեւաչափով ծառայություններ մատուցելու դեպքում հարկման հարցերը: Հաստատվել է համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա ապրանքների ներկրման թարմացված կարգը:

ԵԱՏՄ խորհրդի նիստը կայացել է տեսակապի միջոցով: Ինչպես հաղորդվում է կառավարության կայքում, հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում դեկտեմբերի 3-ին:

news.am

 

Պիտակ