Դեկտեմբեր 07, 2021 18:34 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ում գործազրկությունը 2021 թվականի հոկտեմբերին կրճատվել է գրեթե 70 տոկոսով

Եվրասիական տնտեսական միության պետությունների զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թվաքանակը ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 1,17 մլն-ով և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 69,6 տոկոսով:

Այսպիսով, գործազուրկների թիվը կազմում է աշխատուժի ընդհանուր թվի 1.3% - ը։ Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 4,1 տոկոս։

ԵԱՏՄ անդամ պետություններում 2021 թվականի հոկտեմբերի վերջին բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը կազմել է 1 168,0 հազար մարդ կամ աշխատուժի թվաքանակի 1.3 տոկոսը: 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ԵԱՏՄ-ում բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը կրճատվել է 69,6 տոկոսով:

Ըստ աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդոլոգիային (ԱՄԿ) համապատասխան առկա վերջին տվյալների՝ ԵԱՏՄ–ի գործազրկության մակարդակը, ըստ գնահատման, կազմել է աշխատուժի թվաքանակի 5.0% (2021 թվականի II եռամսյակ), այդ թվում՝ Հայաստանում՝ 15.0% (2021 թվականի II եռամսյակ), Բելառուսում՝ 3.7% (2021 թվականի III եռամսյակ), Ղազախստանում՝ 4.9% (2021 թվականի III եռամսյակ), Ղրղզստանում՝ 5.8% (2020 թվականի III եռամսյակ), Ռուսաստանում՝ 4.4% (2021 թվականի III եռամսյակ):

verelq.am

Պիտակ