Դեկտեմբեր 13, 2021 08:01 Asia/Tehran
  • Ադրբեջանի բանակը արդիականացվում է Թուրքիայի օգնությամբ

Թուրքիան աջակցում է Ադրբեջանի բանակի կարողությունների արդիականացմանն ու մեծացմանը։

Ըստ Caucasus Facts News գործակալության՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը  խորհրդարանում ասել է. «Թուրքիայի և Ադրբեջանի  զինված ուժերն առաջիկայում կընդլայնեն համագործակցությունը»։

Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ Բաքուն և Անկարան ծրագրում են առաջիկա շաբաթների ընթացքում համատեղ զորավարժություններ անցկացնել։

Վերջին շրջանում Թուրքիայի և Ադրբեջանի  բանակները բազմաթիվ զորավարժություններ են անցկացրել՝  զինված ուժերը պատրաստ վիճակում պահելու նպատակով:

ԼՂ երկրորդ պատերազմում, բացի հետախուզական օգնությունից, Թուրքիան նաև համապատասխան օդային ծածկույթ է տրամադրել Ադրբեջանի ուժերին Հայաստանի դեմ մարտերի ժամանակ: Բացի այդ, Թուրքիան Ադրբեջանինէ տրամադրել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը:

Պիտակ