Դեկտեմբեր 15, 2021 18:41 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳՆ․ Ադրբեջանի եւ ԵԱՏՄ-ի երկխոսությունը նպաստել է տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը

Նուրսուլթան Նազարաբաեւի՝ որպես եվրասիական ինտեգրացիայի գաղափարախոսի նախաձեռնությունն արժանի է ուշադրության։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելու Ղազախստանի նախկին նախագահի առաջարկը։

«ԵԱՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են նրա սկզբունքները, նպատակները եւ շահագրգռված են ավելի սերտ ինտեգրմամբ եւ համագործակցությամբ։ Առաջին հերթին նկատի ունենք ԱՊՀ երկրներին, որոնք ավելի սերտ համագործակցություն են պահպանում ԵԱՏՄ անդամ-պետությունների հետ։ ԵԱՏՄ-ն զարգանում է արագ տեմպերով՝ անընդհատ կատարելագործում է տնտեսական փոխգործակցության գործիքները՝ հաշվի առնելով համաշխարհային լավագույն փորձը։ Եւ, իհարկե, ակտիվորեն արդիականացնում է տրանսպորտային ենթակառուցվածքը... Հետեւաբար, Ադրբեջանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ երկխոսության զարգացումը՝ ցանկացած ձեւաչափով, կնպաստի փոխադարձ առեւտրի ակտիվացմանը եւ տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը, խոշոր ենթակառուցվածքային տարածաշրջանային նախագծերի իրականացմանը, եւ ոչ միայն տարածաշրջանային... Դրա հետ մեկտեղ կարեւոր եւ անհրաժեշտ է հաշվի առնել, որ փոխգործակցության մակարդակի բարձրացման մասին որոշումը կայացվում է ԵԱՏՄ բոլոր անդամ-պետությունների եւ շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ նման քայլի հնարավոր տնտեսական հետեւանքների համակողմանի փորձագիտական ուսումնասիրության արդյունքների հիման վրա»,- նշել է նա։

news.am

Պիտակ