Ռուսաստան. ՆԱՏՕ-ն չի ներկայացրել լարվածությունը նվազեցնելու շոշափելի առաջարկ
https://parstoday.ir/hy/news/world-i158892-Ռուսաստան._ՆԱՏՕ_ն_չի_ներկայացրել_լարվածությունը_նվազեցնելու_շոշափելի_առաջարկ
Ռուսաստանի փոխարտգործնախարարն հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) չի արձագանքել լարվածությունը մեղմելու Մոսկվայի առաջարկներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2021 13:22 Asia/Tehran
  • Ռուսաստան. ՆԱՏՕ-ն չի ներկայացրել լարվածությունը նվազեցնելու շոշափելի առաջարկ

Ռուսաստանի փոխարտգործնախարարն հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) չի արձագանքել լարվածությունը մեղմելու Մոսկվայի առաջարկներին։

Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ  մերժելով  լարվածությունը թուլացնելու Մոսկվայի բոլոր առաջարկները, դաշինքը կոնկրետ ու լուրջ նախաձեռնություն չունի ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի աշխատանքը վերսկսելու վերաբերյալ։

Չորեքշաբթի օրը, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդի հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանը պաշտոնապես երկու փաստաթուղթ է ներկայացրել ԱՄՆ-ին, որում ներառված է առաջարկվող պայմանագիրը և համաձայնագրի նախագիծը, որը պարունակում է Ռուսաստանի տեսակետները անվտանգության երաշխիքների վերաբերյալ: 

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայի հետ սահմանին ավելի քան 100 հազար զինվոր  տեղակայելու և Կիևի վրա  հարձակվելու նպատակ ունենալու մեջ: Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները: