Ռուսաստան. ՆԱՏՕ-ն չի ներկայացրել լարվածությունը նվազեցնելու շոշափելի առաջարկ
Ռուսաստանի փոխարտգործնախարարն հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) չի արձագանքել լարվածությունը մեղմելու Մոսկվայի առաջարկներին։
Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ մերժելով լարվածությունը թուլացնելու Մոսկվայի բոլոր առաջարկները, դաշինքը կոնկրետ ու լուրջ նախաձեռնություն չունի ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի աշխատանքը վերսկսելու վերաբերյալ։
Չորեքշաբթի օրը, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդի հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանը պաշտոնապես երկու փաստաթուղթ է ներկայացրել ԱՄՆ-ին, որում ներառված է առաջարկվող պայմանագիրը և համաձայնագրի նախագիծը, որը պարունակում է Ռուսաստանի տեսակետները անվտանգության երաշխիքների վերաբերյալ:
ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայի հետ սահմանին ավելի քան 100 հազար զինվոր տեղակայելու և Կիևի վրա հարձակվելու նպատակ ունենալու մեջ: Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները: