Գերմանիան նպատակ ունի պահպանել Սաուդյան Արաբիա զենքի արտահանման արգելքը
Գերմանիայի կառավարությունընպատակ ունի 2022թ շարունակել ձգտում է պահպանել Սաուդյան Արաբիա զենքի արտահանման արգելքը:
Ուրբաթ օրը Գերմանիայի լրատվական գործակալությունը հաղորդել է, որ համաձայն այդ երկրի Էկոնոմիկայի նախարարության հայտարարության, կառավարությունը Սաուդյան Արաբիա զենքի արտահանման արտոնագրի չի տրամադրի՝ Եմենում Ռիադի ու նրա դաշնակիցների կողմից մղվող պատերազմի պատճառով:
2018թ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում այդ երկրի թագաժառանգ Մոհամմադ Բին Սալմանի հրամանով սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից հետո, 2019թ. նոյեմբերին, Գերմանիայի կառավարությունը դադարեցրեց զենքի արտահանումը Սաուդյան Արաբիա:
Գերմանիայի կառավարությունում առկա են տարաձայնություններ զենքի արտահանման քաղաքականության շուրջ:
Հակամարտության մեջ գտնվող կամ բռնատիրական իշխանություններ ունեցող երկրներ զենքի արտահանման մեծ ծավալները մշտապես տարաձայնությունների առարկա են եղել Գերմանիայի կառավարությունում: