Թվիթերն արգելափակել է ԻԻՀ գերագույն առաջնորդի հաշիվը
Թվիթեր սոցիալական ցանցը, խախտելով խոսքի ազատությունը, արգելափակել է իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հաշիվը։
Երիտասարդ լրագրողների ակումբի տեղեկացմամբ՝ ընկերությունը հայտարարել է, որ որոշման պատճառն ԻԻՀ էջում հրապարակված անիմացիան է՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփից վրեժ լուծելու մասին։
«Վրեժն անխուսափելի է» անիմացիան վերաբերվում է նահատակ Սոլեյմանիի սպանությունը կարգադրողներից ու իրականացնողներից վրեժ լուծելուն:
Ավելի վաղ, խոսքի ազատության պաշտպանության մասին հայտարարող արևմտյան երկրներում, սոցիալական ցանցերից հեռացվել էին գեներալ Սոլեյմանիի նահատակության երկրորդ տարելիցի կապակցությամբ նրա մասին արված գրառումները, իսկ Instagram-ում՝ ՀԵՐՈՍ հեշթեգով հրապարակված նյութերը:
2020թ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ուժերի իրականացրած ավիահարձակման հետևանքով նահատակվեցին Իրաքի կառավարության հրավերով այդ երկիր մեկնած Ղասեմ Սոլեյմանին, Իրաքի «Հաշդ ալ-Շաբի» ուժերի հրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը և նրանց ութ ուղեկիցները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio