Փետրվար 02, 2022 17:06 Asia/Tehran
  • Շվեդիայում ագռավներին սովորեցրել են փողոցներից հավաքել ծխախոտի մնացորդները

Շվեդական Corvid Cleaning ընկերությունը մշակել է ագռավներին փողոցային աղբը հավաքելու գործում ներգրավելու մեթոդ:

Փորձնական նախագծի շրջանակներում թռչունները հավաքում են Սոդերտալյե քաղաքի փողոցներում ու հրապարակներում դեն նետված ծխախոտի մնացորդները և դրանք դնում հատուկ տուփի մեջ, հայտնում է The Guardian-ը։

Նախագծին մասնակցում են  ագռավներ, որոնք արկղում դրված յուրաքանչյուր ծխախոտի մնացորդի դիմաց սնունդ են ստանում։ Ընկերության հիմնադիր Քրիստիան Գյունթեր Հանսենի խոսքով՝  վայրի թռչունները հետաքրքրություն են ցուցաբերում առաջադրանքի նկատմամբ։

Ինչպես նշում է The Guardian-ը, փորձին մասնակցող նորկալեդոնյան ագռավները կարողանում են տրամաբանել, ինչպես յոթ տարեկան երեխան։ Սա թույլ է տալիս նրանց հեշտությամբ հաղթահարել այնպիսի խնդիր, ինչպիսին է աղբահանությունը:

tert.am

Պիտակ