Մարտ 15, 2022 17:51 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի հետ կապված միջազգային կառույցներ. Եմենը կանգնած է աննախադեպ սովի ճգնաժամի առաջ

Եմենը կանգնած է աննախադեպ սովի ճգնաժամի առաջ, որը առաջացել է երկրի վրա Սաուդյան կոալիցիայի հարձակումներից, նախազգուշացրել են ՄԱԿ-ի երեք միջազգային գործակալություններ:

Երեքշաբթի օրը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), Պարենի համաշխարհային ծրագիրը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նախազգուշացրել են, Եմենում սաուդյան կոալիցիայի հարձակումների հետևանքով առաջացած աննախադեպ սովի ճգնաժամի և այդ երկրին պարենային օգնություն տրամադրելու հրատապ անհրաժեշտության մասին: Կազմակերպությունները հայտարարել են, որ երկրում 17,4 միլիոն մարդ սննդի հրատապ կարիք ունի, և ավելի մեծ թվով եմենցիների գտնվում են սովի տարբեր մակարդակներում:

Պարենի համաշխարհային ծրագիրը, FAO-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կանխատեսել են, որ մինչև 2022 ավարտը Սաուդյան կոալիցիայի հարձակումների հետևանքով Եմենում իրավիճակը վատթարանալու է և իրենց սննդային նվազագույն կարիքները հայթայթել չկարողացող անձանց թիվը հասնելու է 19 միլիոնի:

Պիտակ