Մարտ 18, 2022 12:29 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ում առանց մաքսազերծման ապրանքների ներմուծման սահմանաչափը հասցրել են մինչև 1000 եվրոյի

ԵԱՏՄ-ում առանց մաքսազերծման ապրանքների ներմուծման սահմանը բարձրացրել են մինչև հազար եվրո։

Տեղեկությունը նիստի ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵԱՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։ Նա նշել է, որ սահմանաչափը ժամանակավորապես է ավելացել՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։

2020 թվականի հունվարի 1-ից քաղաքացիների կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար մաքսազերծման շեմը 200 եվրո էր:

Ենթադրվում է, որ այդ քայլը կաջակցի այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան առցանց-խանութներում։ Այն նաև թույլ կտա խուսափել ապրանքների դեֆիցիտից:

armeniasputnik.am

Պիտակ