Մարտ 18, 2022 18:27 Asia/Tehran
  • ԵՄ-ն լավատեսորեն է տրամադրված Վիեննայի բանակցությունների արդյունքների վերաբերյալ

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի ներկայացուցիչը լավատեսություն է հայտնել պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների արդյունքների վերաբերյալ։

Փետրվարի 8-ին Վիեննայում մեկնարկած Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների ութերորդ փուլը մարտի 11-ին, երկրորդ անգամ դադարեցվեց:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Փիթեր Ստանոն ուրբաթ օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ ԵՄ-ն դեռ լավատես է Վիեննայի բանակցությունների արդյունքների վերաբերյալ և կշարունակի աշխատել դրական արդյունքի հասնելու համար։

Ստանոն հավելել է, որ Եվրամիությունն աշխատում է Վիեննայի բանակցությունների բոլոր կողմերի հետ՝ պատժամիջոցները չեղարկելու՝ լավ համաձայնության հասնելու համար:

Արևմտյան երկրների պաշտոնյաների հայտարարություններն արվել են այն պայմաններում, երբ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է  բանակցություններում Թեհրանի դիրքորոշումների ու կարմիր գծերի պահպանման անհրաժեշտությունը։

Պիտակ