Մարտ 18, 2022 18:32 Asia/Tehran
  • Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունները խզվելու դեպքում միությունը մեծ տնտեսական վնասներ կկրի

Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը հայտարարել է, որ եթե ԵՄ անդամ երկրները դադարեցնեն Մոսկվայի հետ առևտուրը, միությունը կկորցնի ավելի քան 500 միլիարդ եվրո:

Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը ուրբաթ օրը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազույցում ասաց, որ որոշ «անխոհեմ» մարդիկ կոչ են անում ԵՄ անդամ երկրներին դադարեցնել տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ, մինչդեռ ամենաիմաստուն բանը, որ կարելի է անել ներկա դժվարին ժամանակներում, առևտրային դաշինքների և մարդկային հարաբերությունների պահպանումն է:

ՏԱՍՍ-ը գրել է.«2020-ի համեմատությամբ 2021-ին ԵՄ-ի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունները աճել են 47 տոկոսով՝ հասնելով ընդհանուր առմամբ 282 միլիարդ եվրոյի»։

Պիտակ