Ադրբեջանն Արցախում Bayraktar-ներ է կիրառում. հայկական կողմն ունի 2 զոհ
https://parstoday.ir/hy/news/world-i167718-Ադրբեջանն_Արցախում_bayraktar_ներ_է_կիրառում._հայկական_կողմն_ունի_2_զոհ
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 25-ի կեսօրից, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2022 11:11 Asia/Tehran
  • Ադրբեջանն Արցախում Bayraktar-ներ է կիրառում. հայկական կողմն ունի 2 զոհ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 25-ի կեսօրից, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը:

Ադրբեջանի ի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:

14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:

armenpress.am