Մարտ 26, 2022 12:51 Asia/Tehran
  • ԵՄ խորհուրդը պաշտոնապես հաստատել է «Ռազմավարական կողմնացույց» պաշտպանական հայեցակարգը

Եվրամիության խորհուրդը պաշտոնապես հաստատել է «Ռազմավարական կողմնացույց» պաշտպանական հայեցակարգը։

Հայեցակարգը Եվրամիությանը մինչեւ 2030թ․ ԵՄ անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության ամրապնդման գործողությունների հավակնոտ ծրագիր է տալիս:

«Անվտանգության ավելի թշնամական միջավայրը մեզանից պահանջում է դեպի առաջ որակական թռիչք կատարել, մեր հնարավորություններն ու գործելու պատրաստակամությունը մեծացնել, մեր կայությունն ամրապնդել եւ պաշտպանական կարողությունների մեջ ավելի շատ ու ավելի լավ ներդրումներ կատարել:

Մեր Միության ուժը միասնականության, համերաշխության եւ վճռականության մեջ է։ «Ռազմավարական կողմնացույցի» նպատակը ԵՄ-ն ավելի ուժեղ եւ անվտանգություն ապահովելու ունակ դարձնելն է: ԵՄ-ն պետք է կարողանա պաշտպանել իր քաղաքացիներին եւ նպաստել միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Սա առավել կարեւոր է այն ժամանակ, երբ պատերազմը վերադարձել է Եվրոպա՝ Ուկրաինայի դեմ ռուսական չհիմնավորված եւ չհրահրված ագրեսիայից, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական խոշոր տեղաշարժերից հետո: Այս «Ռազմավարական կողմնացույցը» կբարձրացնի ԵՄ-ի ռազմավարական ինքնավարությունը եւ գործընկերների հետ աշխատելու նրա կարողությունը՝ իր արժեքներն ու շահերը պաշտպանելուհամար»,- ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

«Ռազմավարական կողմնացույցն» ընդգրկում է անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության բոլոր ասպեկտները եւ կառուցված է չորս սյուների շուրջ՝ գործել, ներդրումներ կատարել, համագործակցել եւ անվտանգություն ապահովել:

Որպեսզի ճգնաժամի ժամանակ հնարավորություն ունենանք արագ եւ վճռականորեն գործել գործընկերների հետ, ԵՄ-ն՝

- կստեղծի ԵՄ-ի մինչեւ 5000 զինծառայողով արագ տեղակայման հզոր կարողություն՝ տարբեր տեսակի ճգնաժամերի համար

- պատրաստ կլինի 30 օրվա ընթացքում առաքելության 200 լիովին հագեցած փորձագետների տեղակայել, այդ թվում՝ դժվարին պայմաններում

- կանոնավոր մարտական վարժանքներ կանցկացնի ցամաքում եւ ծովում

- կբարձրացնի ռազմական շարժունակությունը

- կամրապնդի ԵՄ պաշտպանության եւ անվտանգության Միասնական քաղաքականության քաղաքացիական եւ ռազմական առաքելությունները եւ գործողությունները՝ նպաստելով որոշումների կայացման ավելի արագ եւ ճկուն գործընթացին, գործելով ավելի հուսալի եւ ապահովելով ավելի մեծ ֆինանսական համերաշխություն

- լիովին կօգտագործի Խաղաղության եվրոպական հիմնադրամը՝ գործընկերներին աջակցելու համար

Ընթացիկ եւ արագ առաջացող սպառնալիքներն ու մարտահրավերները կանխատեսելու, զսպելու եւ դրանց արձագանքելու իր կարողությունը ամրապնդելու, ինչպես նաեւ անվտանգության շահերը պաշտպանելու համար ԵՄ-ն՝

- կբարձրացնի հետախուզական տվյալները վերլուծելու իր կարողությունը

- կմշակի տարբեր գործիքներ միավորող Hybrid Toolbox եւ արձագանքման խմբեր՝ հիբրիդային սպառնալիքների լայն շրջանակ հայտնաբերելու եւ արձագանքելու համար:

- կզարգացնի Կիբեռդիվանագիտական գործիքակազմը եւ կմշակի ԵՄ կիբեռպաշտպանության քաղաքականություն՝ կիբեռհարձակումներին ավելի լավ պատրաստվելու եւ դրանց արձագանքելու համար

- կմշակի գործիքներ հավաքածու օտար տեղեկատվությունը մանիպուլյացիայի ենթարկելու եւ միջամտելու համար

- կմշակի ԵՄ տիեզերական ռազմավարություն՝ անվտանգության եւ պաշտպանության համար

- կուժեղացնի ԵՄ-ի՝ որպես ծովային անվտանգության մասնակցի դերը

Անդամ երկրները պարտավորվել են էապես ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը, որպեսզի համապատասխանեն ռազմական եւ քաղաքացիական կարողությունների կրիտիկական բացերը կրճատելու ընդհանուր ձգտումներին եւ ամրապնդեն եվրոպական պաշտպանական տեխնոլոգիաների եւ արդյունաբերական բազան: ԵՄ-ն՝

- կանցկացնի ազգային նպատակների վերաբերյալ կարծիքների փոխանակում՝ անվտանգության կարիքներին համապատասխան պաշտպանական ծախսերի ավելացման եւ բարելավման նպատակով

- կապահովի անդամ պետությունների համար հետագա խթանները՝ համատեղ կարողությունների զարգացմանը  մասնակցելու եւ համատեղ ներդրումների համար՝ ցամաքում, ծովում, օդում, կիբեռտարածության եւ տիեզերական տարածության մեջ գործողությունների համար:

- կխթանի պաշտպանական տեխնոլոգիական նորարարությունները՝ ռազմավարական բացերը լրացնելու եւ տեխնոլոգիական ու արդյունաբերական կախվածությունը նվազեցնելու համար

Ընդհանուր սպառնալիքներին եւ մարտահրավերներին դիմակայելու համար ԵՄ-ն՝

- կամրապնդի համագործակցությունը ռազմավարական գործընկերների հետ, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը եւ տարածաշրջանային գործընկերները, ներառյալ ԵԱՀԿ-ն եւ ՀԱՊԱ-ին

- կզարգացնի ավելի մասնագիտացված երկկողմանի գործընկերություններ համախոհ երկրների եւ ռազմավարական գործընկերների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ այլն

- կզարգացնի մասնագիտացված գործընկերական հարաբերություններ Արեւմտյան Բալկաններում, Աֆրիկայում, Ասիայում եւ Լատինական Ամերիկայում, այդ թվում՝ երկխոսության եւ համագործակցության ընդլայնման, առաքելություններին եւ գործողություններին մասնակցությանը նպաստելու եւ ներուժի զարգացմանն աջակցելու միջոցով:

news.am

Պիտակ