Չինաստանը զգուշացրել է հակառուսական պատժամիջոցների հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i168014-Չինաստանը_զգուշացրել_է_հակառուսական_պատժամիջոցների_հետևանքների_կապակցությամբ
Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների հետևանքով, Արևելյան Եվրոպայում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 29, 2022 03:52 Asia/Tehran
  • Չինաստանը զգուշացրել է հակառուսական պատժամիջոցների հետևանքների կապակցությամբ

Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների հետևանքով, Արևելյան Եվրոպայում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել:

Երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, «ոչ կառուցողական» որակելով հակառուսական պատժամիջոցները, Չինաստանի ԱԳՆ-ն նշել է. «Պատժամիջոցները ոչ միայն չեն լուծում խնդիրները, այլև սրում են Ուկրիանայի ճգնաժամն ու թեժացնում պատերազմը»:

Հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցները կվնասեն նաև Չինաստանի ու Ռուսաստանի միջև առևտրին:

Ուկրիանայի պատերազմը սկսվեց փետրվարի 24-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ Ուկրաինայի գործողությունների և այդ երկրին Արևմուտքի ցուցաբերած լայնածավալ աջակցությանը զուգահեռ:

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, Արևմուտքը խիստ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: