Ապրիլ 07, 2022 13:15 Asia/Tehran
  • Հունգարիայի ԱԳ նախարար. ԵՄ-ը որևէ դերակատարություն չունի Ռուսաստանի հետ Հունգարիայի գազային պայմանագրում

Հունգարիայի ԱԳ նախարարն ասել է.«ԵՄ-ը որևէ դերակատարություն չունի ռուսական «Գազպրոմի» հետ Հունգարիայի գազային պայմանագրում, և Հունգարիան փորձում է լուծում գտնել վառելիքի գինը վճարելու համար»։

Հունգարիան, որը մեծապես կախված է ռուսական նավթից և գազի ներկրումից, երկարաժամկետ գազային պայմանագիր է կնքել այս երկրի հետ 2021 թվականին։

Հարցին, թե արդյոք Հունգարիան ռուսական գազի համար կվճարի ռուբլով, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն չորեքշաբթի լրագրողներին ասաց, որ երկրի առաջին առաջնահերթությունը, մինչև մայիսի վերջ վառելիքի համար վճարելն է։

Մինչդեռ Ռուսաստանը անցյալ շաբաթ հայտարարեց, որ իր գազի օտարերկրյա գնորդները պետք է ռուբլով հաշիվ բացեն պետական ​​«Գազպրոմբանկ»-ում, հակառակ դեպքում նրանց սպառնում է գազի արտահանման դադարեցման վտանգը:

Պիտակ