Մայիս 14, 2016 22:35 Asia/Tehran
  • Ֆինլանդիայում 2500 փախստական է անհետացել

Ֆինլանդիայում շուրջ 2500 փախստական է անհետացել ընդունման կետերից: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` երկրի իշխանությունները կորցրել են նրանց հետ կապը, և նրանց հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

«Իմ կարծիքով` շատ ռիսկային իրավիճակ է ստեղծվում. Մենք տվյալներ չունենք, թե ովքեր են այդ մարդիկ, ինչու են այստեղ եկել և ինչով են ապրում, եթե կացարան չեն ստացել, սակայն որոշել են մնալ», - հայտնել է Ֆինլանդիայի ոստիկանության բաժիններից մեկի ղեկավար Սաննա Պալոն:

Նա նաև նշել է, որ այդ մարդկանց շարքում լուրջ վտանգ են ներկայացնում նրանք, ովքեր սկզբնապես ժամանել են կեղծ փաստաթղթերով կամ առանց որևէ փաստաթղթի:

Պիտակ