Ապրիլ 20, 2022 19:27 Asia/Tehran

Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը, դատապարտելով Սուրբ Ղուրանի այրումը Շվեդիայում,ասել է.«Այդ քայլը հակասում է քաղաքակիրթ հասարակությունների բոլոր արժեքներին»։

Չորեքշաբթի օրը հրապարակած հայտարարության մեջ Հոսեյն Էբրահիմ Թահան դատապարտել է  հակամուսուլմանական ցույցերի ժամանակ Սուրբ Ղուրանի օրինակների այրումը Շվեդիայում:

Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը հավելել է.«Դանիական աջ ծայրահեղական կուսակցության կողմից կազմակերպված ցույցերը Իսլամական աշխարհում  մտահոգություններ են առաջացրել աջ ծայրահեղականների հովանավորների կողմից  սկսված իսլամաֆոբիայի աճող ալիքի վերաբերյալ»:

Էբրահիմ Թահան տեղի ունեցած միջադեպն համարել է դրա հեղինակների ռասիստական ​​և այլատյաց մտածողության վառ ապացույց, ասելով.«նման քայլը հակասում է քաղաքակիրթ հասարակության մեջ ընդունված բոլոր չափանիշներին և արժեքներին»։

Պիտակ